ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից
13:30 26.11.2018

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Նոյեմբերի 26-ին, ժամը 00:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սովխոզի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Հ., ծնված 1988 թ.) արգելափակվել է Կապան-Արծվանիկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

ՀՀ ԱԻՆ

13:30 26.11.2018