ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Նիդերլանդներում եկեղեցին ի պաշտպանություն միգրանտ հայ ընտանիքի 24-ժամյա պատարագ է անում
21:00 27.11.2018

Նիդերլանդներում եկեղեցին ի պաշտպանություն միգրանտ հայ ընտանիքի 24-ժամյա պատարագ է անում

Նիդերլանդների Հաագա քաղաքի բողոքական եկեղեցին հոկտեմբերի 26-ից ավելի քան 700 ժամ պատարագ է մատուցել՝ պաշտպանելու եկեղեցում ապաստանած հայ ընտանիքին արտաքսումից։ Սա արվել է այն պատճառով, որ Հոլանդիայի օրենքով, իշխանությունները չեն կարող մուտք գործել եկեղեցի, երբ այնտեղ պատարագ է մատուցվում։ Եկեղեցական ծառայության շարունակականությունն ապահովվել է նաև եկեղեցու կամավոր հովիվների միջոցով։ Այս մասին հայտնում է  euronews-ը։

Թամրազյաների ընտանիքը՝ Սասուն և Անուշ Թամրազյաններն ու նրանց 3 երեխաները, Հայաստանից մեկնել է 2009թ.-ին՝ ընտանիքի հոր քաղաքական ակտիվության պատճառով ստացված սպառնալիքների պատճառով։ Մի քանի տարի դատական գործընթացներից հետո ընտանիքի համար դատավորը ապաստանի տրամադրման որոշում է կայացրել, որն այնուհետ բողոքարկվել է կառավարության կողմից ու բեկանվել։

Ընտանիքն այնուհետ դիմել է երեխաներով ընտանիքներին տրվող ապաստանի համար, որով սահմանվում է, որ Նիդերլանդներում 5 տարուց ավելի երեխաներով բնակվող միգրանտ ընտանիքները կարող են ապաստան ստանալ, որը ևս մերժվել է։

Թամրազյաններն ապրում էին Կաթվեյկում գտնվող միգրանտների ճամբարում 2 տարի, երբ իմացել են արտաքսման որոշման մասին, որից հետո էլ դիմել են եկեղեցու օգնությանն ու հոկտեմբերի 25-ին ստացել եկեղեցու դրական պատասխանը։ Այդ օրից Թամրազյանների ընտանիքը գտնվում է եկեղեցում։

Բողոքական նախարարների ընդհանուր ժողովի նախագահ Թեո Հեթեման ասում է, որ եկեղեցին չի պատրաստվում դադարեցնել եկեղեցական ծառայությունը ու հույս է հայտնում, որ միգրացիայի հարցերով նախարարը կօգտագործի իր իշխանությունն ու բնակության իրավունք կտա Թամրազյանների ընտանիքին, ինչպես նա նախկինում արել է որոշ դեպքերում։

Այս ընթացքում համացանցում տարածվում են նկարներ ու գրառումներ, որոնք աջակցություն են հայտնում ընտանիքին ու եկեղեցու նախաձեռնությանը։

Աղբյուրը՝ Panorama.am

21:00 27.11.2018

Ամենաշատ ընթերցվածները