ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել Opel Astra-ները. 5 վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են. 3-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
15:00 03.12.2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել Opel Astra-ները. 5 վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են. 3-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան –Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հրշեջ-փրկարարները: Հրշեջ- փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են. Opel Astra մակնիշի 35 ՕG 869 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Խաչատրյանը, իսկ Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիշա Հարությունյանը:

Վթարի հետևանքով Սիսիանի տարածքի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Խաչատրյանի ուղևորներ, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 61-ամյա Նազիկ Սահակյանը, Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի բնակիչ, 86-ամյա Արևհատ Զաքարյանը, Գ. Հարությունյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գուրգեն Թումանյանը:

Վարորդներից Գ. Հարությունյանը և նրա ուղևոր Գ. Թումանյանը աշխատում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Shamshyan.com

15:00 03.12.2018

Ամենաշատ ընթերցվածները