ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Փոքրիկ հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
18:00 04.12.2018

Փոքրիկ հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում է ISU Tallinn Trophy 2018 հեղինակավոր մրցաշարը, որում հիանալի են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մասնավորապես, Cubs B Girls 2009 տարիքային խմբի մրցմանը Հայաստանը ներկայացնող 9-ամյա Լիանա Ֆանարջյանը 3 երկրի 13 մենասահորդուհների ազատ` կամավոր ծրագրում վաստակած 25,22 միավորով ճանաչվել է մրցաշարի հաղթող ու արժանացել ոսկե մեդալի: 

Այս մասին հայտնում է  Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հատկանշական է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 22-ամյա Սլավիկ Հայրապետյանն ու 19-ամյա Անաստասիա Գալուստյանը գրավել են համապատասխանաբար 4-րդ և 9-րդ տեղերը:

Ընդ որում Հայրապետյանն ազատ՝ կամավոր ծրագրի կատարման և երկու մրցաձևերի հանրագումարով անձնական նոր ռեկորդներ է սահմանել` վաստակելով 148,50 և 209, 58 միավոր:

Աղբյուրը՝ ArmSport.am

18:00 04.12.2018

Ամենաշատ ընթերցվածները