ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ Կապանում
19:00 04.12.2018

Ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ Կապանում

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան+37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սյունիք», «Հունան», «Հունան 1», «Սարահարթ», «Ձորք», «Ձորք 1», «Անդոկ», «Վահանավանք», «Գ․ Նժդեհ», «Աջափնյակ», «Հալիձոր», «Բաղաբերդ», «Բաղաբերդ 1», «Լեռնագործներ», «Զորավար Դավիթ Բեկ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Կենտրոն», «Գետափ» համատիրություններում նոյեմբերիի 26-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ՝ շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ: 

«Սպանդարյան» համատիրությունում նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 2-ին ջրամատակարորւմն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ Դեկտեմբերի 1-ին, ժամը 11։00-15։00 ջրամատակարում չի իրականացվել։

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ, Համլետավան, Բեխ, Արփիկ, Վաչագան թաղամասերում և Գր. Արզումանյան փողոցում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ, Լեռնագործների 1-4-րդ նրբանցքներում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ: 

Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում նոյեմբերի 26-ին, 28-30-ը և դեկտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, նոյմբերի 27-ին՝ ցերակային ժամերին ջուր չի եղել։

Սպանդարյան 4-րդ նրբանցքում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ պղտոր, ճնշումը՝ նորմալ: 

Կավարտ թաղամասում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել 10 ժամ տևողությամբ։

Լենհանքերի տնակներում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 2 ժամ տևողությամբ, որակը և ճնշումը՝ նորմալ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

19:00 04.12.2018

Ամենաշատ ընթերցվածները