ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
21:00 04.12.2018

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Լրացավ 20-րդ դարի հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկի` ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Սերո Խանզադյանի ծննդյան 103-ամյակը: Գրողին նվիրված միջոցառման մեկնարկը տրվեց ծաղկեդրման արարողությամբ:

Գրողի անունը կրող դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառումը հագեցած էր ընթերցումներով, ասմունքով, երաժշտական կատարումներով: Մասնակցում էին համայնքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, գրողի տաղանդի երկրպագուներ, ովքեր կիսվեցին իրենց հուշերով, տպավորություններով:

Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին, Գորիս քաղաքում: Գրողին համաժողովրդական հռչակ ու ճանաչում բերեց «Մխիթար Սպարապետ» վեպը: Խանզադյանը կատարել է հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասաիրություններ:

1978թ. «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները էկրանավորվել է «Մխիթար Սպարապետ» ֆիլմը: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Սերո Խանզադյանն ապրեց իմաստավորված կյանքով՝ իրապես հռչակվելով գրականության նահապետ: Նա վախճանվեց 1998 թվականին, ութսուներեք տարեկան հասակում:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

21:00 04.12.2018

Ամենաշատ ընթերցվածները