ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ
17:00 05.12.2018

Ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ

Հայաստանում ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում:
2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն էր տվել, ըստ որի 2019 թվականի հունվարի 3-ը, 4-ը և 5-ը պետք է լինեին աշխատանքային: Նախագծի ընդունումը միտված էր պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը:
Այդ նախագիծն ուղարկվել էր Ազգային ժողով Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, այնուհետև հետաձգված նախագիծը հանվել շրջանառությունից:

Աղբյուր՝ Արմենպրես 

17:00 05.12.2018

Ամենաշատ ընթերցվածները