ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տեղի ունեցավ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության հանրային քննարկման 4-րդ փուլը
15:00 06.12.2018

Տեղի ունեցավ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության հանրային քննարկման 4-րդ փուլը

Դեկտեմբերի 5-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման 4-րդ փուլը։
Նիստը վարեց Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար՝ Ավետիք Համբարձումյանը։ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության քաղաքաշինության արվեստանոցի ղեկավար Նունե Պետրոսյանը նշեց, որ իրենց լիազոր մարմինը՝ քաղաքաշինության կոմիտեն, ծրագիրը դրել է շրջանառության, և արդեն իսկ ստացել են բավականին առաջարկություններ, դիտողություններ, որոնք հաշվի են առնվում և վերամշակման արդյունքում մեկ անգամ ևս կուղարկեն։
Զեկույցը շարունակեց «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետ, գլխավոր մասնագետ Լիլիթ Բաբայանը, այնուհետև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը։ Նիստի ընթացքում զեկուցողները սլայդ շոուի միջոցով ներկայացրեցին 2 գյուղերի՝ Շրվենանցի և Ձորաստանի կառույցների մասին՝ առաջարկելով Շրվենանց գյուղի դպրոցի շենքը դարձնել ճամբար։ Ինչպես գիտեք 10 տարի առաջ Կառավարության որոշմամբ դպրոցը այլևս չի գործում։
Քննարկմանը ներկա էին «Հայնախագիծ» ԲԲ ընկերության մասնագետներ, համայնքապետարանի աշխատակիցներ, զանգվածային լրատվամիջոցներ, վարչական ղեկավարներ և քաղաքացիներ։
 
15:00 06.12.2018

Ամենաշատ ընթերցվածները