ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում բնական հյութերի արտադրությունը շարունակում է նվազել
20:00 06.12.2018

Հայաստանում բնական հյութերի արտադրությունը շարունակում է նվազել

Հայաստանում 2018 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 9 մլն 385.8 հազար լիտր բնական հյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արտադրվել է 8 մլն 525.4 հազար լիտր մրգահյութ՝ նվազելով 1.2%-ով, իսկ տոմատի հյութերի արտադրության ծավալը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել է 2.2%-ով՝ կազմելով 860.4 հազար լիտր:

Ինչ վերաբերում է ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը, ապա  2018 թ-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 14.5%-ով` կազմելով 89 712.9 հազար լիտր:

Աղբյուր` Panorama.am

20:00 06.12.2018

Ամենաշատ ընթերցվածները