ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հանդիպում մանկապարտեզների տնօրենների հետ
15:00 07.12.2018

Հանդիպում մանկապարտեզների տնօրենների հետ

Երեկ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպում ունեցավ համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մանկապարտեզներում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, հնչեցին նաև առաջարկներ: Կապան համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը սևեռեց մանկապարտեզներում ուսումնադաստիարակչական գործընթացին զուգահեռ երեխաների սննդի որակի ապահովման խնդրի կարևորությանը և պահանջեց առավել ուշադրություն դարձնել մատակարարվող սննդի որակին, պահպանման ժամկետներին և թերացումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես զեկուցել համայնքապետարանին:

Բացի իրենց խնդիրները և առաջարկները բարձրաձայնելուց, մի քանի մանկապարտեզների տնօրեններ շնորհակալական խոսք ուղղեցին պարոն Փարսյանին՝ իրենց առաջնահերթ խնդիրներին լուծում տալու համար:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

15:00 07.12.2018

Ամենաշատ ընթերցվածները