ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Քաջարանի արվեստի դպրոցը հիմնանորոգվում է
15:00 08.12.2018

Քաջարանի արվեստի դպրոցը հիմնանորոգվում է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ Քաջարանում ընթացքի մեջ է  արվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքը: Շինարարության մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլին. աշխատանքին մասնակցում է շուրջ 30 շինարար:

1953 թվականին կառուցված շենքն անմխիթար և անհրապույր վիճակում էր՝ առաստաղն ու պատերը փայտանյութից: Արդեն ուժեղացվել է շենքը՝ սեյսմիկ տեսանկյունից, կապիտալ վերանորոգվել է տանիքը, կունենա ջեռուցման համակարգ, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները:

Դրա շնորհիվ Քաջարանը կունենա ամբողջովին վերափոխված մշակութային օջախ՝ ընդարձակ դահլիճով, նոր դասասենյակներով, որոնք նախատեսված են երաժշտության, կերպարվեստի, պարի և  արվեստի այլ ոլորտների համար: Շենքը հարմարեցված է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Բարեկարգվելու է նաև շրջակա տարածքը:

Արվեստի դպրոցը Քաջարանում դեռևս միակ մշակութային հաստատությունն է, որտեղ իրականացվում է մասնագիտական ուսուցում: Դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ, 31 աշխատակից:  

Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2019 թվականի սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին:

Արփինե Հարությունյան

15:00 08.12.2018

Ամենաշատ ընթերցվածները