ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գալիք ընտրություններին որևէ մեկին չեմ սատարում կամ հովանավորում. Սյունիքի նախկին մարզպետ
13:30 08.12.2018

Գալիք ընտրություններին որևէ մեկին չեմ սատարում կամ հովանավորում. Սյունիքի նախկին մարզպետ

Tert.am-ը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ զրուցել է վերջինիս կողմից մարզում պատգամավորության նախընտրելի թեկնածու ունենալ-չունենալու, ինչպես նաև նրա կողմից ներկայումս ծավալվող գործունեության մասին: Վահե Հակոբյանը նշել է, որ գալիք ընտրություններին ոչ ոքի չի սատարում կամ հովանավորում և, ինչպես ամիսներ առաջ հայտնել է, ժամանակավորապես դադար է վերցրել քաղաքականությունից:

-Պարո՛ն Հակոբյան,  մամուլում տեղեկություններ կան, որ Սյունիքի մարզում նախընտրելի թեկնածու ունեք, որին սատարում եք, կպարզաբանե՞ք: 

-Չկա նման բան, դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ ժամանակավորապես դադար եմ վերցնում քաղաքականությունից: Ինչպես Ձեզ հայտնի է, ես չեմ առաջադրվել,  որևէ ձևաչափով չեմ մասնակցություն ընտրություններին և որևէ մեկին չեմ սատարում կամ հովանավորում:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում այժմ:

-Հանդիսանում եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ: Իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականություններից բխող գործառույթներ:

-ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով Սյունիքում առաջադրված Մենուա Հարությունյանը պարբերաբար հայտարարություններ է անում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ ընտրություններում ներգրավվածության մասին, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Անլուրջ եմ համարում Ձեր նշած անձի հայտարարություններն ու գործողությունները մեկնաբանելը: Ինձ անկեղծորեն տխրեցնում է, որ բազմաթիվ արժանավոր մարդկանց  հետ մեկտեղ ՀՀԿ ցուցակում տեղ է գտել նաև այդ պերսոնաժը: Իսկ նրա գործողությունները մեկնաբանել չեմ ցանկանում, կրկնում եմ՝ լուրջ չէ: Այսքանը, հաջողություն: 

Աղբյուր՝ tert.am

13:30 08.12.2018

Ամենաշատ ընթերցվածները