ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուծաժներ
13:30 10.12.2018

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուծաժներ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը` Ս. Ս., ծնված 1987 թ.) և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը` Ա. Բ., ծնված 1963 թ.) բեռնատար ավտոմեքենաները: Բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Փրկարարները Ս. Ս.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ս.-ն և Ա. Բ.-ն հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

13:30 10.12.2018

Ամենաշատ ընթերցվածները