ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
18:00 10.12.2018

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ հիվանդանոցի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է «SCANIA» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդը՝ Ջալի Զենեդ Ասքյար, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է բեռնատարի հետևի անվադողերի հատվածը:

ՀՀ ԱԻՆ

18:00 10.12.2018

Ամենաշատ ընթերցվածները