ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Երեք քաղաքական ուժ է անցել Ազգային ժողով
14:00 10.12.2018

Երեք քաղաքական ուժ է անցել Ազգային ժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, Հայաստանի Ազգային ժողովում կհայտնվեն երեք քաղաքական ուժ։

«Իմ քայլը» դաշինքի օգտին են քվեարկել ընտրողների 70.43 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության՝ օգտին՝ 8.27 տոկոսը,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 6.37 տոկոսը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 ուժ՝ 9 կուսակցություն և երկու դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

Հայաստանի 13 ընտրատարածքի 2010 ընտրատեղամասի հաշվարկով՝ նախնական արդյունքներն են՝

ՀՀԿ՝   59 059 ձայն կամ 4.70 տոկոս
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ՝   8530 ձայն կամ 0.68 տոկոս
ՀՅԴ՝  48 811 ձայն կամ  3.89 տոկոս
«Իմ քայլը»՝  884 456 ձայն 70.43 տոկոս
«Լուսավոր Հայաստան»՝   80 024 ձայն կամ 6.37 տոկոս
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 6456 ձայն կամ 0.51 տոկոս
«Ազգային առաջընթաց»՝  4122 ձայն կամ 0,33 տոկոս
«Մենք» դաշինք՝  25 174 ձայն 2.00 տոկոս
ՕԵԿ՝ 12 389 ձայն կամ 0.99 տոկոս
«Սասնա ծռեր»՝  22 862 ձայն կամ 1.82 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝  103 824 ձայն կամ 8.27 տոկոս

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 ընտրող կամ ընտրողների  48,63 տոկոսը։

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 10.12.2018

Ամենաշատ ընթերցվածները