ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը
20:00 10.12.2018

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

69 տարեկանում մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Նա վերջերս սրտի վիրահատության էր ենթարկվել:

Նշենք, որ Մաքսիմ Հակոբյանը 1998 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն։ 2003 թվականի մարտի 24-ին նշանակվել է կոմբինատի գլխավոր տնօրեն, 2014 թվականի մայիսից կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն էր:

Մաքսիմ Հակոբյանը արժանացել էր մի շարք պարգևների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ (2002), Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, 2005 թ. Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր (2008), Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի էր, 2007 թվականին ճանաչվել էր «Տարվա մարդ» («Դե-ֆակտո» ամսագրի վարկածով)։

Աղբյուր՝ news.am

20:00 10.12.2018

Ամենաշատ ընթերցվածները