ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 11.12.2018

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան+37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Հունան», «Հունան 1», «Ձորք», «Ձորք 1», «Անդոկ», «Վահանավանք», «Գ․ Նժդեհ 1», «Հալիձոր», «Բաղաբերդ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Սպանդարյան» համատիրություններում դեկտեմբերի 3-9-ը ներառյալ՝ շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ: 
«Սյունիք» համատիրությունում դեկտեմբերի 3-5-ն և 8-9-ը՝ ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտեմբերի 6-ին ժամը 12։00 մինչև դեկտեմբերի 7-ը ժամը 10։00 ջրամատակարարում չի իրականացվել, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Սարահարթ» համատիրությունում դեկտեմբերի 3-8-ը՝ ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտեմբերի 9-ին ժամը 09։00-13։00 ջուր չի եղել, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Աջափնյակ» համատիրությունում դեկտեմբերի 3-6-ը և 9-ը՝ շուրջօրյա, դեկտեմբերի 7-ին ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 06։00 ջրամատակարարում չի իրականացվել, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Կայարան» համատիրությունում դեկտեմբերի 3-9-ը ներառյալ ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտեմբերի 3-5 և 7-9-ը որակը՝ նորմալ, դեկտեմբերի 6-ին՝ որակը՝ պղտոր, ճնշումը՝ նորմալ։
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ, Համլետավան, Բեխ թաղամասերում, Գր. Արզումանյան փողոցում , Գ. Նժդեհ 1-ին ու 2-րդ և Երկաթուղայինների 5-րդ նրբանցքներում դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարորումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Արփիկ թաղամասում՝ դեկտեմբերի 3-5-ն և 7-9-ը ջրամատակարարումն իրականացվել է շուրջօյա, դեկտեմբերի 6-ին ջրամատակարարում չի իրականացվել, որակը և ճնշումը՝ նորմալ։
Վաչագան թաղամասում՝ դեկտեմբերի 3-9-ը ջրամատակարարումն իրականացվել է շուրջօյա, որակը՝ նորմալ, դեկտեմբերի 6-ից՝ ճնշումը թույլ։
Լեռնագործների 1-ին նրբանցքում դեկտեմբերի 3-5-ն և 7-9-ը ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտեմբերի 6-ին՝ ցերեկը մի քանի ժամ ջուր չի եղել։
Լեռնագործների 2-4-րդ նրբանցքներում՝ դեկտեմբերի 3-5-ն և 7-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտեմբերի 6ին՝ ջրամատակարարում չի իրականացվել, որակը և ճնշումը՝ նորմալ: 
Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում՝ դեկտեմբերի 3-ին, 5-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտմեբերի 4-ին՝ ցերեկը ջրամատակարարում չի իրականացվել։ 
Սպանդարյան 4-րդ նրբանցքում՝ դեկտեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, դեկտեմբերի 7-9-ը՝ ջրամատակարարում չի իրականացվել, որակը և ճնշումը՝ նորմալ: 
Կավարտ թաղամասում՝ դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է օրական 10 ժամ տևողությամբ։
Լենհանքերի տնակներում՝ դեկտեմբերի 3-6-ն և 9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 1-1․5 ժամ տևողությամբ, դեկտեմբերի 7-8-ը՝ ջրամատակարարում չի իրականացվել, որակը և ճնշումը՝ նորմալ։

13:00 11.12.2018

Ամենաշատ ընթերցվածները