ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ֆրանսիայում ձերբակալել են ադրբեջանավրացահայկական հանցավոր խմբի անդամների
17:00 12.12.2018

Ֆրանսիայում ձերբակալել են ադրբեջանավրացահայկական հանցավոր խմբի անդամների

Ֆրանսիական Լեոնում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է հանցավոր խմբավորման 22 անդամ։ Վերջիններս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսին»։

VORS 69-01 անվամբ միջազգային հատուկ գործողության մասին պատմել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն։

Նրա խոսքով, ձերբակալվածների թվում Վրաստանի տասը քաղաքացիներ են, որոնցից երկուսը՝ «օրենքով գողեր»։ Հանցավոր խումբը մեղադրվում է բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգման, կեղծ փաստաթղթերի պատրաստման և Ֆրանսիայի տարածքում թմրամիջոցների տարածման մեջ։ Նրանց 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Նշվում է, որ հատուկ գործողությանը մասնակցել են 300 իրավապահներ Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից։

Աղբյուր` Panorama.am

17:00 12.12.2018

Ամենաշատ ընթերցվածները