ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հիմնանորոգվել են նախակրթարանի սանհանգույցները
15:00 12.12.2018

Հիմնանորոգվել են նախակրթարանի սանհանգույցները

Հիմնանորոգվել և ժամանակակից գույքով կահավորվել են Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանի խոհանոցը, սանհանգույցները: Աշխատանքներն իրականացվել են «Քոնթուր Գլոբալ» ընկերության ֆինանսական օժանդակությամբ՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում: Նախակրթարան հաճախում է 152 երեխա: Մինչ հիմնանորոգումը սանհանգույցները, խոհանոցը անմխիթար վիճակում էին, այժմ բոլորովին նոր տեսք ունեն: Այս տարի Գորիսի համայնքապետարանի միջոցներով նորոգվել և կահավորվել էր նաև նախակրթարանի դահլիճը, փոխվել է տանիքը: Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «Քոնթուր Գլոբալ» ընկերությանը հերթական անգամ համայնքային նախաձեռնություններին աջակցելու համար:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

15:00 12.12.2018

Ամենաշատ ընթերցվածները