ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
14:00 13.12.2018

Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի թիվ 3 շենքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 12 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելիք Օհանջանյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում (սեփականատերը՝ Բ. Բ.): Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:25-ին, մարվել՝ 22:40-ին:

Այրվել են բնակարանի հյուրասենյակը՝ ամբողջությամբ ( 20 քմ ) և խոհանոցը՝ մասամբ ( մոտ 10 քմ):

Ժամը 22:44-ից 23:00-ն փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

ՀՀ ԱԻՆ

14:00 13.12.2018

Ամենաշատ ընթերցվածները