ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մոռացված գյուղի ստվերները․ Վերին Խոտանան
15:00 14.12.2018

Մոռացված գյուղի ստվերները․ Վերին Խոտանան

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի 80-ամյա բնակիչ Գավրուշ Գալստյանը 10 տարի առաջ՝ հրդեհը հանգցնելիս, կորցրել է տեսողությունը։ Կնոջ՝ Նորա Գալստյանի ու նրա կենսաթոշակը 74 000 դրամ է։ Գումարի զգալի մասը դեղորայքի վրա է ծախսվում․ «Մի 15-20 հազար դրամի դեղ եմ գնում։ Հերիքում ա մեկ ամիս։ Դեղերը վերջանում են, թոշակը գալիս ա, գնում եմ առնում-բերում, բա ի՞նչ անենք, էս մարդն էլ դեղերով ա ապրում»,- պատմում է 75-ամյա Նորա Գալստյանը։

Ընտանեկան սուղ բյուջեից տարեց ամուսինները պարտադիր գումար են նախատեսում տաքսիների համար։ Գյուղ երթուղային տրանսպորտ չի մտնում։ 3 տարին մեկ Վերին Խոտանան տանող երթուղու մրցույթ է հայտարարվում։ 5․8 կիլոմետրանոց ճանապարհահատվածի անբարեկարգության պատճառով ոչ մի ընկերություն չի մասնակցում մրցույթին: «Զանգում եմ, տաքսի ա գալիս, տանում ա։ 3500 դրամ տալիս եմ՝ տանում են, 3500 դրամ էլ տալիս եմ, բերում թողնում են ստեղ։ 500 դրամ էլ աղջկաս տուն գնալիս եմ տալիս։ 10000 դրամ եմ ծախսում, գնում բժշկի գալիս»,- բողոքում է Գավրուշ Գալստյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ factor.am

15:00 14.12.2018