ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա երեք զոհ և մեկ տուժած
14:00 14.12.2018

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա երեք զոհ և մեկ տուժած

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ավտոբուսին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և իրանական ավտոբուսը: Բախման հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ. Հ.-ն (ծնված 1960 թ.) և 2 կին ուղևորները (տվյալները չի հաջողվել պարզել) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Բ. Օ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 դիերը, հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

14:00 14.12.2018

Ամենաշատ ընթերցվածները