ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին աճել է 5.7%-ով
17:00 21.12.2018

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին աճել է 5.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105.7%։  2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%, իսկ նոյեմբերի ՏԱՑ-ը  հոկտեմբերի նկատմամբ նվազել է 10.3%-ով:

Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 4.14%-ով, իսկ 2017թ-ի նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ աճը կազմել է  2.4%,  շինարարության ոլորտում՝  5.5%:

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.2%-ով,  ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.4%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա 11 ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.6%-ով:

Վիճակագրության համաձայն՝  այս տարվա հունվար-նոյեմբերին հանրապետությունում  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է 8.1 տոկոսով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 19.1%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 9.8 %-ով,  ներմուծումը՝ 24.2%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 4.6%-ով:

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 21.12.2018

Ամենաշատ ընթերցվածները