ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսում պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի են կոչվում. մեկնարկում են ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքները
14:00 24.12.2018

Գորիսում պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի են կոչվում. մեկնարկում են ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքները

Շվեցարահայ բարերարի ֆինանսական օժանդակությամբ, ՀՖՖ և Գորիսի համայնքապետարանի հետ համատեղ մեկնարկում են ֆուտբոլի դաշտի հիմնանորգման աշխատանքները, համայնքում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Գորիսում հիմնվում է նաև ակադեմիա` մինչև 300 երեխայի համար։ Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է սկսվել նաև ՖԱ Արցախ ֆուտբոլային ակումբի հետ։ Դաշտի հիմնանորոգումից հետո, համատեղ համագործակցության արդյունքում երկուստեք ջանքերն ուղղվելու են Գորիսում ֆուտբոլը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար։ Գորիսի համայնքապետարանը բարձր է գնահատում համագործակցող բոլոր կողմերի ջանքներն ու պատրաստակամությունը համայնքում սպորտային կյանքի զարգացումը խրախուսելու, խոշոր ներդրումների և վստահության համար։

Լուսանկարում հիմնանորոգումից հետո Գորիսի ֆուտբոլի դաշտի վերջնական տեսքն է։ Այն իրենից ենթադրում է ֆուտբոլի 2 բաց դաշտ, հանդերձարաններ և փակ մարզասրահ։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

14:00 24.12.2018

Ամենաշատ ընթերցվածները