ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
16:00 24.12.2018

Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ին, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ին ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Եղանակը մարզերում՝ 

Շիրակի մարզ՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+4,

Գեղարքունիքի մարզ՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Լոռու մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +0+4,

Տավուշի մարզ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+6, 

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+4,

Արարատի մարզ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+6,

Արմավիրի մարզ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+8, 

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝  -1-6, ցերեկը՝ -1+4,

Արցախ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6։

Աղբյուրը՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայություն

16:00 24.12.2018