ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզի N զորամասի զինվորներին շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը
14:30 29.12.2018

Սյունիքի մարզի N զորամասի զինվորներին շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը

Նախատոնական օրերին տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս Սյունիքի մարզպետարանը՝ «Սյունիքյան Ամանոր» միջոցառման շրջանակներում:

Այսօր համերգային ծրագրով մարզում տեղակայված N զորամասի զինվորներին շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանց ուղեկցող ստեղծագործական խմբերի կատարումները զինվորների համար տոնական տրամադրություն ապահովեցին. այցերը զորամասեր կշարունակվեն:

Այս օրերին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի նախաձեռնությամբ եւ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» աջակցությամբ ամանորյա փաթեթներ են հատկացվել Սյունիքի մարզի՝ առանց ծնողական խնամքի երեխաներ ունեցող 16 ընտանիքի եւ բազմազավակ` 5 եւ ավելի երեխա ունեցող 63 ընտանիքի: Մինչ այդ փաթեթներ էին բաժանվել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաներին:

Առաջիկա օրերին այս միջոցառումների շրջանակում Ձմեռ պապն ու Ձյունանուշը կհասցնեն ուրախացնել նաեւ «Արծվաբույն» տարեցների կենտրոնի շահառուներին: Կլինեն այցեր տարվա առաջին օրը ծնված սյունեցի փոքրիկներին եւ իրենց մայրերին:

«Սյունիքյան Ամանոր» միջոցառման աշխատանքները համակարգում է «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վահե Արզումանյանը:

Աղբյուրը՝ Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

14:30 29.12.2018

Ամենաշատ ընթերցվածները