ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր
18:00 29.12.2018

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

Աղբյուրը՝«Արմենպրես»

18:00 29.12.2018