ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Խոշոր ու ողբերգական վթար Սյունիքում. բախվել են Opel-ն ու Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ, 15 վիրավոր
15:00 30.12.2018

Խոշոր ու ողբերգական վթար Սյունիքում. բախվել են Opel-ն ու Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ, 15 վիրավոր

Սյունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի եւ Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, մի մասն էլ՝ Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալի եւ Սիսիանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Mercedes Sprinter-ին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը՝News.am

15:00 30.12.2018

Ամենաշատ ընթերցվածները