ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բռնակոթում տղան սպանել է հորը
14:00 08.01.2019

Բռնակոթում տղան սպանել է հորը

Հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել։

Կասկածյալը փախուստի չի դիմել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Աղբյուր՝ panorama.am

14:00 08.01.2019

Ամենաշատ ընթերցվածները