ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է
13:30 08.01.2019

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա:

13:30 08.01.2019

Ամենաշատ ընթերցվածները