ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պատգամավորազուրկ Կապան
19:00 08.01.2019

Պատգամավորազուրկ Կապան

Դաժան փաստ է այլևս, որ Սյունիքի ամենախիտ բնակչություն ունեցող (25000) Կապանը հեղափոխական Ազգային ժողովում չունի իր պատգամավորը: Այո, Գորիսից երկուսը կլինեն, Սիսիանից՝ նախկին բարգավաճական, հեղափոխական քամիներից նիկոլական դարձած նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, իսկ ահա մարզկենտրոնին օրենսդիր ներկայացուցիչ ունենալը ավելորդ համարեցին: Դժվարանում եմ ասել, թե ով էր կոնկրետ այս փայլուն մանդատաբաժանության հեղինակը, կարող եմ ասել միայն, որ առնվազն տհաճ է:

Բայց, ինչպես ասում են, քաղաքականությունը էմոցիաներ շռայլելու տեղ չէ: Եկեք միասին հասկանանք, թե ինչից զրկեցին կապանցիներին: Ազգային ժողովի ռեյտինգային համակարգով ընտրված պատգամավորները, ավելի քան համամասնական ցուցակով անցած պատգամավորները, պարտավորված են տվյալ համայնքի բնակիչների խնդիրներին ընթացք տալ: Կապանցի պատգամավորը, եթե այդպիսին լիներ, հազիվ հասցներ 25000 կապանցիներից եկող ամսական պայմանական 100 նամակով զբաղվել: Այդ նամակներում անշուշտ կլինեին խնդրանքներ օգտագործել մանդատը և գնալ քրեակատարողական հիմնարկներ՝ այցելելու իրենց բարեկամներին, որպեսզի վերականգնվեին ոտնահարված իրավունքները, վերանայել սեփականության, առողջության պահպանման, աշխատանք ունենալու և շատ ու շատ իրավունքներ, որոնք 27 տարի չեն վերանայվել:

Արդեն կռահում եմ, թե ինչ կասեն մեզ։ Կասեն, որ, ժողովու՛րդ ջան, մենք բոլորի պատգամավորներն ենք, դուք գրեք ձեր նամակը, ինչ կապ ունի՝ գորիսեցի՞, թե՞ կապանցի: Իսկ ես կասեմ, որ հպարտ քաղաքացի լինում է այն ժամանակ, երբ դուք արհեստականորեն չեք զրկում մարզկենտրոնի բնակչին փողոցում իրենց պատգամավորին պատահական տեսնելու և դիմելու հասանելիությունից:

Բաղդադում էլ խուրմա կա, մեզ ի՞նչ:

«Զանգեզուր պրես»

19:00 08.01.2019

Ամենաշատ ընթերցվածները