ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքմենաստանում ՀՀ դեսպանը փոխվարչապետի հետ քնարկել է Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման հարցը
18:00 10.01.2019

Թուրքմենաստանում ՀՀ դեսպանը փոխվարչապետի հետ քնարկել է Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման հարցը

Հունվարի 8-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի և ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևայի հետ (Bahargül Abdyýewa), տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկեցին Հայաստանում Կարա-կույունլու թուրքմեն էմիր Ամիր Սաադի՝ Արգավանդում գտնվող դամբարանի գմբեթի վերականգնման և Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման, ինչպես նաև՝ թուրքմենական կողմի համաձայնությամբ Թուրքմենբաշի քաղաքում գտնվող 1903 թ. կառուցված հայկական եկեղեցու վերականգնմանն առնչվող  հարցեր:

Բահարգյուլ Աբդիևան դրվատանքով խոսեց իր՝ 2018 թ. «Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստան կատարած այցի և ստացած տպավորությունների մասին:

Զրուցակիցները կարևորեցին ՀՀ և Թուրքմենստանի մշակույթի նախարարությունների միջև երկարաժամկետ մշակութային ծրագրի հաստատման անհրաժեշտությունը։ Նշվեց, որ մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից ելնելով,  առաջիկայում պետք է վերականգնվի երկու երկրներում մշակույթի օրերի անցկացումը։

Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-թուրքմենական երկկողմ և բազմակողմ մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Աղբյուր՝ aysor.am

18:00 10.01.2019

Ամենաշատ ընթերցվածները