ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում հրդեհ է բռնկվել
17:00 10.01.2019

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում հրդեհ է բռնկվել

Հունվարի 9-ին, ժամը 21:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ ավտոտնակի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերիշեն գյուղի 16-րդ փողոցի թիվ 1 հասցեում (սեփականատերը՝ Ա. Ք.) գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 03:03-ին:

Այրվել են ավտոտեխսպասարկման կետի տանիքն ամբողջությամբ՝ մոտ 150 քմ և տանիքում պահեստավորած անասնակեր՝ մոտ 1000 հակ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 30 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են գտնվել Գորիսի կոմունալ ծառայության ջրատար մեքենան և մեկ հատուկ տեխնիկա: 

17:00 10.01.2019