ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՃՏՊ Գորիս քաղաքում. տուժածները հոսպիտալացվել են
19:00 10.01.2019

ՃՏՊ Գորիս քաղաքում. տուժածները հոսպիտալացվել են

Հունվարի 10-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը՝ Ջ. Դ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:

19:00 10.01.2019

Ամենաշատ ընթերցվածները