ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Աղի արտադրությունը նվազել է, շաքարավազինը՝ աճել
14:00 12.01.2019

Աղի արտադրությունը նվազել է, շաքարավազինը՝ աճել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-նոյեմբերին  28.9%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 20 716.5 տոննա:

Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 29 120.0 տոննա աղ:

Ի տարբերություն աղի, Հայաստանում 19.2%-ով աճել է շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 57 հազար 991 տոննա շաքարավազ, ապա 2018թ-ի 11 ամիսներին՝ 48 հազար 630 տոննա:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 12.01.2019