ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Տարին սկսվում է խոշոր նոր ծրագրերով
15:00 12.01.2019

Տարին սկսվում է խոշոր նոր ծրագրերով

Գորիս համայնքի ղեկավարն հունվարի 11-ին շրջայց է կատարել և հետևել անցյալ տարի համայնքում մեկնարկած կապիտալ ծրագրերի ավարտական փուլի աշխատանքներին: Շինաշխատանքները գրեթե ավարտվում են, համայնքի ղեկավարը հանձնարարել է հիմնանորգման աշխատանքների վերջին՝ տարածքների կահավորման փուլում ևս խիստ հետևողական լինել որակին: Առուշանյանը, միևնույն ժամանակ, համայնքապետարանի համապատասխան բաժիններին հանձնարարել է կարճ ժամկետներում սկսել նաև 2019թ. համար նախատեսված կապիտալ ծրագրերի մեկնարկային աշխատանքները:

Նախատեսվող խոշոր ծրագրեր են ՝
Բազմաբնակարան շենքի կառուցում՝ 40 բնակարանով
Խնձորեսկ բնակավայրում կապտաժի կառուցում և բնակավայրի խմելու ջրի հարցի վեջնական լուծում
Գորիսի կենտրոնական, տնտեսական նշանակության փողոցների, ենթակառուցվածքների կապիտալ նորոգում
Ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում, մարզասրահի կառուցում

Համայնքի ղեկավարը հանձնարարել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին հասցնել ծրագրային, նախագծանախահաշվային աշխատանքները և սկսել շինաշխատանքների մեկնարկային փուլը: Վերը նշված աշխատանքներից զատ, համայնքի տարբեր բնակավայրերում ևս ընթացիկ տարում սպասվում են խոշոր ծրագրեր՝ խաղահրապարակների կառուցում, առաջնահերթ խնդիրների լուծում:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 12.01.2019

Ամենաշատ ընթերցվածները