ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսում փորձարկվում է երկու նոր երթուղի. կարևոր են բնակիչների առաջարկները՝ երթուղու վերջնական ստեղծման համար
17:00 12.01.2019

Գորիսում փորձարկվում է երկու նոր երթուղի. կարևոր են բնակիչների առաջարկները՝ երթուղու վերջնական ստեղծման համար

Հաշվի առնելով Գորիս համայնքի բնակիչների դիմումները, այսուհետ երթուղի դուրս կգան 2 նոր միկրոավտոբուսներ՝ նոր երթուղով/ Թիվ 4, թիվ 5 երթուղիները/: Միկրոավտոբուսները փորձնական երթուղի դուրս կգան ս/թ հունվարի 15-ից: Փորձնական փուլից հետ, օրենքով սահմանված կարգով, կհայտարարվի երթուղու մրցույթը:

Այսպիսով՝ Թիվ 4 երթուղու սկզբնակետը՝ Մաշտոցի 14 հասց /Վիվասելի գրասենյակի հարևանությամբ/.
Մաշտոցի փողոցով մինչև Գարեգին Նժդեհ խաչմերուկ, Գարեգին Նժդեհ խաչմերուկից մինչև Անկախության փողոց, Անկախության փողոցով մինչև Ավանգարդ և Սյունիքի փողոցների խաչմերուկ, Սյունիքի փողոցով մինչև Արցախյան խճուղի, Արցախյան խճուղով մինչև Ավանգարդ-Արզումանյան փողոցների խաչմերուկ, Արզումանյան փողոցով մինչև Գորիսի Պետական Համալսարան, Գորիսի Պետական Համալսարանից Արզումանյան փողոցով մինչև Մաշտոց, Ավանգարդ փողոցների խաչմերուկ, Մաշտոցի փողոցով մինչև Գարեգին Նժդեհի խաչմերուկ, Գարեգին Նժդեհի փողոցով մինչև Օրբելյանների խաչմերուկ, Օրբելյանների փողոցով մինչև Գրիգոր Տաթևացու խաչմերուկ, Գրիգոր Տաթևացու փողոցով մինչև Մաշտոցի խաչմերուկ, Մաշտոցի փողոցով մինչև Մաշտոցի 14 հասցե:

Թիվ 5 երթուղու սկզբնակետ՝ Անկախության 7 հասցե/Շուկայի հարևանությամբ/.
Անկախության փողոցով մինչև Գուսան Աշոտի և Սյունիքի փողոցների խաչմերուկ, Սյունիքի փողոցով մինչև Սյունիքի և Նարեկացու փողոցների խաչմերուկ, Նարեկացու փողոցով մինչև Մաշտոցի խաչմերուկ, Մաշտոցի փողոցով մինչև Ավանգարդ խաչմերուկ, Ավանգարդ փողոցով մինչև Արզումանյան խաչմերուկ, Արզումանյան փողոցով մինչև Գորիսի Պետական Համալսարան, Գորիսի Պետական Համալսարանից Արզումանյան փողոցով մինչև Ավանգարդ խաչմերուկ,Ավանգարդ փողոցով մինչև Արցախյան խճուղի, Արցախյան խճուղով մինչև Սյունիքի խաչմերուկ, Սյունիքի փողոցով մինչև Ավանգարդ խաչմերուկ, Ավանգարդ փողոցով մինչև Մովսես Խորենացի Առաքելյան փողոցների խաչմերուկ, Մովսես Խորենացու փողոցով մինչև Գրիգոր Տաթևացի փողոց, Գրիգոր Տաթևացի փողոցով մինչև Սյունիք փողոցի խաչմերուկ, Սյունիքի փողոցով մինչև Զորավար Անդրանիկ փողոց, Զորավար Անդրանիկ փողոցով մինչև Անկախության 7 հասցե:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

17:00 12.01.2019

Ամենաշատ ընթերցվածները