ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարեն Գրիգորյանը եզրափակեց լավագույն եռյակը
21:00 12.01.2019

Կարեն Գրիգորյանը եզրափակեց լավագույն եռյակը

Իսպանիայում ավարտվել է Ռոկետաս դե Մար խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրի 178 շախմատիստ: Այդ թվում` 15 գրոսմայստեր, իսկ առաջին դասակարգված շախմատիստն էր Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիոգրյանը:

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Ալեքսեյ Շիրովն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ դարձել է երկրորդը, իսկ մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել 7,5 միավոր վաստակած Դմիտրի Ֆրոլյանովը:

Աղբյուր` Panorama.am

21:00 12.01.2019