ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
20:00 14.01.2019

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
 
Մարտունու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 
 
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
 
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Աղբյուր՝ aysor.am
20:00 14.01.2019

Ամենաշատ ընթերցվածները