ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 15.01.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հունվարի 08-13-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սյունիք», «Հունան», «Սարահարթ», «Ձորք», «Անդոկ», «Վահանավանք», «Ձորք 1», «Գ․ Նժդեհ-1» «Աջափնյակ», «Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», Կենտրոն» և «Գետափ» համատիրություններում հունվարի 08-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Բաղաբերդ» և «Հալիձոր» համատիրություններում հունվարի 8-ին, գիշերային ժամերից մինչև առավոտյան ժամը 09։00 ջուր չի եղել։ Հունվարի 09-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Բաղաբերդ 1» համատիրությունում հունվարի 8-ին ժամը 04։00-ից մինչև 07։00 և հունվարի 12-ին ժամը 10։00-12։00 ջուր չի եղել։ Հունվարի 09-11, 13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Բեխ, Շղարշիկ, Համլետավան և Արփիկ թաղամասերում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ, Լեռնագործների 1-4-րդ նրբանցքներում, Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում հունվարի 08-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Սպանդարյան 4-րդ նրբանցքում հունվարի 08-12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ Հունվարի 13-ին՝ շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ վերևի հատվածում թույլ։

Վաչագան թաղամասում հունվարի 08-13-ը ջրամատակարարումն իրականացվել է շուրջօյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ։

Կավարտ թաղամասում հունվարի 08-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել 10 ժամ տևողությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

14:00 15.01.2019

Ամենաշատ ընթերցվածները