ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի
15:00 15.01.2019

Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի

Ֆրանսիայում աճուրդի կհանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական  Le Figaro-ն:

Աճուրդը տեղի կունենա փետրվարի 7-ին: 1996թ.-ի արտադրության ավտոմեքենան Ազնավուրը շատ քիչ է օգտագործել: Այն մինչ այժմ գտնվում էր Ազնավուրի քրոջը պատկանող Շատո դե Բուրդոն պալատում:

Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018թ-ի հոկտեմբերի 1-ին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 15.01.2019

Ամենաշատ ընթերցվածները