ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշոցքի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20:00 15.01.2019

Աշոցքի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սիսիանի, Գորիսի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

20:00 15.01.2019

Ամենաշատ ընթերցվածները