ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզումները թիմի հետ
21:00 28.01.2019

Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզումները թիմի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո թիմի հետ  լիարժեք մարզվում է: Այս մասին նշված է «Արսենալի» պաշտոնական կայքում։

«Արսենալի» առաջիկա հանդիպումը կկայանա վաղը, կընդունի «Ֆուլհեմին»:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Արսենալ»- «Տոտենհեմի» խաղի ժամանակ Մխիթարյանը աջ կոճի շրջանում կոտրվածք էր ստացել։ Սպասվում է, որ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ փետրվարին։ Հունվարի կեսերից նա արդեն սկսել էր անհատական մարզումները։

Աղբյուրը՝ Panorama.am

21:00 28.01.2019

Ամենաշատ ընթերցվածները