ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը Հայաստանում է
18:00 29.01.2019

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը Հայաստանում է

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը այցով հունվարի 28-29-ին Երևանում է, քննարկելու Հայաստանի բարեփոխումների ճանապարհին ԵՄ աջակցությունն ու տարածաշրջանում երկրի շարունակական ներգրավվածությունը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին ու պատրաստ ենք աջակցել երկրում բարեփոխումներին՝ բարելավելու քաղաքացիների կյանքը։ Արևելյան գործընկերությանը Հայաստանի հանձնառությունը վճռական է մեզ համար և մենք կշարունակենք խրախուսել այն՝ տարածաշրջանային համագործակցության, բարգավաճման ու կայունության համար։ Սա հատկապես կարևոր տարի է, քանի որ մենք նշում ենք Արևելյան գործընկերության 10-ամյակը»,-այցից առաջ ասել է Հաննը։

Հանձնակատարը Երևանում հանդիպելու է  նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կառավարության նոր անդամներին՝ ներառյալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 29.01.2019

Ամենաշատ ընթերցվածները