ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Դավիթ Տոնոյանը Ալեքսեյ Ավդեևի հետ քննարկել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը
17:00 30.01.2019

Դավիթ Տոնոյանը Ալեքսեյ Ավդեևի հետ քննարկել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և խնդիրները առավել ինտենսիվ դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև համատեղ զորախմբի կազմով ընթացիկ տարվա մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 30.01.2019