ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
15:00 01.02.2019

Փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-7°C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14...+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29...-31°C, առավելագույնը` +20...+22°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +7...+10°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34...-36°C, առավելագույնը` +12...+14°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+2°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -9...-14°C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +14...+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-30°C, առավելագույնը` +15...+18°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+5°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4...-7°C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15...+20°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17...-20°C, առավելագույնը` +20...+23°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +2...+4°C, լեռնային շրջաններում` -1...-2°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -5...-7°C, լեռնային շրջաններում` -12...-15°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը մինչև` +14...+17°C, լեռնային շրջաններում` +5...+10°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22...-25°C, լեռնային շրջաններում` -30...-33°C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +20...+23°C, լեռնային շրջաններում` +11...+14°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում` 70...73 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5...+7°C, նախալեռնային շրջաններում` +1...+3°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-7°C, նախալեռնային շրջաններում` -8...-13°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը մինչև` +15...+20°C, նախալեռնային շրջաններում` +10...+15°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18...-21°C, նախալեռնային շրջաններում` -29...-32°C, առավելագույնը` հովտային շրջաններում +24...+27°C, նախալեռնային շրջաններում` +14...+17°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, նախալեռնային շրջաններում` 23...54 մմ): 

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+3°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-7°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +15...+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-27°C, առավելագույնը՝ +19...+21°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայություն 

15:00 01.02.2019

Ամենաշատ ընթերցվածները