ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Լվացվում են աղբամանները, ախտահանվում՝ աղբատեղիները
13:30 01.02.2019

Լվացվում են աղբամանները, ախտահանվում՝ աղբատեղիները

Աղբատեղիներում թափվող աղբի գարշահոտությունը վերացնելու նպատակով՝ լվացվում են բոլոր աղբամանները և ախտահանվում աղբատեղիները։ Լվացվում է 165 աղբաման, ախտահանվում 35 աղբատեղի: Համայնքի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու, մաքրությունը պահպանելու համար կարևոր նախաձեռնություն է իրականացվում, ուստի անհրաժեշտ է, որպեսզի համայնքի բնակիչները ևս հետևողական լինեն, աղբը թափեն միայն աղբամանի մեջ: Գորիս համայնքում իրականացվում է կանոնավոր աղբահանություն: Բազմաբնակարան շենքերի հատվածում տեղադրված աղբանները դատարկվում են օրական երկու անգամ: Քանի որ աղբամանները մշտապես դատարկվում են, առիթ չի լինում աղբը աբամանից դուրս թափելու, պարզապես պետք է ուշադիր լինել և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրի մաքրությանն ու պահպանությանը:
 
13:30 01.02.2019

Ամենաշատ ընթերցվածները