ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 15 մլն դրամ եւ 20 հազար դոլար ունի
14:00 01.02.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 15 մլն դրամ եւ 20 հազար դոլար ունի

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (16.10.2018) հետո 2018 թվականի նոյեմբերի 5-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Պողոսյանը չունի ոչ անշարժ եւ ոչ էլ շարժական գույք:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ եւ 20 հազար դոլար:

2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Պողոսյանն ունեցել է 6 մլն 445 հազար 176 դրամի չափով եկամուտ, որից 4 մլն 794 հազար 22 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 651 հազար 154 դրամը` կենսաթոշակից:

Աղբյուրը՝ Armtimes.com

14:00 01.02.2019

Ամենաշատ ընթերցվածները