ԱՎԵԼԻՆ

Արցախ

Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1300 կրակոց. Արցախի ՊԲ
20:00 02.02.2019

Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1300 կրակոց. Արցախի ՊԲ

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Աղբյուր` Panorama.am

20:00 02.02.2019

Ամենաշատ ընթերցվածները