ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել ու 3 պահանջ ներկայացրել
20:00 04.02.2019

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել ու 3 պահանջ ներկայացրել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը արդեն 6-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպելու պահանջով, Aysor.am-ին փոխանցում են Վաղարշակի հարազատները։

Նրա պահանջները, սակայն, միայն նախարարին տեսնելով չեն սահմանափակվում: Ցմահ դատապարտյալը պահանջում է նաև իր վերաբերյալ քրեական գործի վերաբացում ու մամուլի ասուլիս լրատվամիջոցների հետ։

ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից Aysor.am-ին հաստատեցին հացադուլի մասին և նշեցին, որ հունվարի 30-ից հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը բժիշկների հսկողության տակ է։

Վաղարշակի հարազատները նաև նշում են, որ արդեն 6 օր է հացադուլ հայտարարծ դատապարտյալին տեսակցության չեն այցելել Մարդու իրավունքների աշխատակազմից։

 
Աղբյուր՝ aysor.am
20:00 04.02.2019

Ամենաշատ ընթերցվածները